Կարևոր իրադարձություններ

Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ «ZIL»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի․ վերջինս մահացել է

18 Մայիս, 2021 22:49
Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ «ZIL»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի․ վերջինս մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ЗИЛ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին