Կարևոր իրադարձություններ

Սանավիացիան շարունակում է կյանքեր փրկել. ձորը գլորված 15-ամյա երեխան սանավիացիով տեղափոխվել է Երևան

18 Մայիս, 2021 22:34
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Սանավիացիան շարունակում է կյանքեր փրկել. ձորը գլորված 15-ամյա երեխան սանավիացիով տեղափոխվել է Երևան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սանավիացիան շարունակում է կյանքեր փրկել 

Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր հինգ ժամ (2.5/2.5), ինչն էլ թույլ է տվել բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը:

Երեխայի վիճակն այժմ գնահատվում է բավարար։ Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ»։

 

Լրահոս

Դիտել ավելին