Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605,5
    617,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին

18 Մայիս, 2021 21:25
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ ՌԴ պատվիրակություն գործուղելու մասին:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին, ինչպես նաև Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեի 5-րդ և Առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի մաքսասակագնային, ոչ սակագնային և պաշտպանիչ միջոցների ենթակոմիտեի 82-րդ նիստերին մասնակցելու նպատակով 2021 թվականի մայիսի 25-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Վարոս Սիմոնյանի, Արմեն Եգանյանի, Նաիրա Կարապետյանի և Էմմա
Մովսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և
«COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական
գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Լրահոս

Դիտել ավելին