Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք

18 Մայիս, 2021 20:17
Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք

Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք: Այս մասին Լրատվական ռադիոյին պատմել է ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը։

«Ժամեր առաջ հայկական վարորդները Շուշիի ներքևի պոստում ականատես են եղել թուրք զինվորականների լկտի պահվածքին, որը բերեց ռուս խաղաղապահների նկատողությանը: Դա Ադրբեջանցիներին դուր չեկավ, կողմերը իրար քաշքշեցին, բռունցքներով հարվածեցին, իրար վրա զենք պահեցին, վերալիցքավորեցին. ռուսները մոտեցրին 3-4 ԲՏՌ-ներ, ԲՄՊ-ներ, փողերը շուռ տվեցին թուրքերի վրա, թե կկրակենք: Շուշիի կողմից մի վաշտ թուրք արագ վազելով, զենքերը պահելով, իջան ներքև, իրար բաժանող ցանցերը պատռել էին: Վարորդներին արագ իջեցրին, որ էդ ամեն ինչի ականատես չլինեն: Մի ժամ հետո նոր ճանապարհը բացել են»,- ասել է Վարդանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին