Կարևոր իրադարձություններ

USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ

18 Մայիս, 2021 17:48
USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ:

«USCIRF-ն անհանգստացած է պաշտամունքի և կրոնական այլ վայրերի ամբողջականության ու պահպանման վերաբերյալ զեկույցներից, ինչպիսին է՝ Շուշիի հայ առաքելական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթները՝ ըստ տեղեկությունների,  «վերականգնման» անվան տակ հանվել են»,- ասել է USCIRF-ի հանձնակատար Նադին Մաենզան:

«Չնայած տաճարն, անշուշտ, վերականգնման կարիք ունի նախորդ աշնանը ադրբեջանական գնդակոծությունների արդյունքում կրած վնասի պատճառով, անհրաժեշտ է, որ այն և այլ վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն և պահպանվեն»,- հավելել է նա:

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը 2021-ի զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտին հորդորել էր ուշադիր հետևել Ադրբեջանին, որն իրականացնում է կրոնական ազատության կոպիտ խախտումներ: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին