Կարևոր իրադարձություններ

Մայիսի 17-ից 23-ը աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ կպահանջեն ազատ արձակել հայ գերիներին

18 Մայիս, 2021 16:57
Մայիսի 17-ից 23-ը աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ կպահանջեն ազատ արձակել հայ գերիներին

Ամբողջ աշխարհում հայ համայնքների կողմից շարունակվում են #FreeArmenianPOWs լուռ ակցիաները: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Մայիսի 17-ից 23-ը աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ կպահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք արդեն 6 ամիս անօրինական կերպով գերության մեջ են գտնվում Ադրբեջանի կողմից և ենթարկվում կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի:

Մոտակա ժամանակահատվածում ակցիաներ կլինեն.

մայիսի 18՝ Համբուրգ, Տորոնտո, Լայպցիգ

մայիսի 20՝ Հաագա, Սոֆիա, Սան Պաուլո, Մոնռեալ

մայիսի 21՝ Ռիո դե Ժանեյրո

մայիսի 22՝ Լոնդոն, Կոպենհագեն

մայիսի 23՝ Բրուկլին, Լոս Անջելես:

Տեղն ու ժամանակը նշող պաստառները՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին