Կարևոր իրադարձություններ

Այդ տեղեկությունների մասով որևէ հաստատող ինֆորմացիա չեմ ստացել. Թագուհի Թովմասյանը՝ ադրբեջանցիների կողմից վարդենիսցիներին ծեծի ենթարկելու մասին

18 Մայիս, 2021 16:30
Այդ տեղեկությունների մասով որևէ հաստատող ինֆորմացիա չեմ ստացել. Թագուհի Թովմասյանը՝ ադրբեջանցիների կողմից վարդենիսցիներին ծեծի ենթարկելու մասին

Տելեգրամյան ալիքներից մեկը քիչ առաջ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ  Վարդենիսում ադրբեջանցիները հայերի են ծեծի ենթարկել: 

«Ես Ձեր նշած տեղեկությունների մասով որևէ հաստատող ինֆորմացիա չեմ ստացել, և չեմ կարողանում ստանալ»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, արմատներով վարդենիսցի Թագուհի Թովմասյանը:

Մենք դիմել ենք նաև ՀՀ ՊՆ դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Տեղեկատվություն ունենալու դեպքում այն կհրապարակենք: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին