Կարևոր իրադարձություններ

Ինչ իրավիճակ է տիրում վրացական Դմանիսիում․ ոստիկանության լրացուցիչ ուժերը շարունակում են մնալ այստեղ

18 Մայիս, 2021 16:03
Ինչ իրավիճակ է տիրում վրացական Դմանիսիում․ ոստիկանության լրացուցիչ ուժերը շարունակում են մնալ այստեղ

Վրաստանի Դմանիսի քաղաքում (Քվեմո Քարթլիի շրջան) իրավիճակը ներկայումս կայուն է: Իրավիճակը վերահսկելու համար ոստիկանության լրացուցիչ ուժերը մնում են այստեղ։  Այս մասին հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Գրեթե մեկ օր տևեց զանգվածային բախումները Դմանիսիում էթնիկ ադրբեջանցիների և Սվանեթիից եկած էկո-միգրանտների միջև: Կողմերի հաշտեցումը ձեռք է բերվել տեղական և կենտրոնական իշխանությունների, ինչպես նաև հոգևորականության ներկայացուցիչների միջամտությամբ: Գործով հետաքննություն է սկսվել: Միջադեպի մասնակիցների հարցաքննությունը շարունակվում է:

Դմանիսիում էր գտնվում ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նա հայտարարել է, որ կան տուժածներ, սակայն ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ միջադեպի մասնակիցները լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունից ողջունել են, որ միջադեպն ավարտված է և հույս են հայտնել, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ էթնիկ պատկանելությունից, գիտակցում է երկրում կայուն, խաղաղ և հավասար միջավայր հաստատելու պետական պատասխանատվությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին