Կարևոր իրադարձություններ

Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը

18 Մայիս, 2021 15:34
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

8.06.2021 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,

11.06.2021 թ. – «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն»,
15.06.2021 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»,
18.06.2021 թ. – «Մաթեմատիկա»,
22.06.2021 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,
25.06.2021 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

 

Լրահոս

Դիտել ավելին