Կարևոր իրադարձություններ

«Ինքնիշխան Հայաստան»-ը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում. Սանասարյան

18 Մայիս, 2021 14:59
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան»-ը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում. Սանասարյան
Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում:
Մեր կուսակցության անդամների և մարտական ընկերների հետ միասին եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի: Միգուցե քաղաքական առումով կորցնում ենք, բայց մեր ընտրության մեջ չենք տատանվել ոչ մի վայրկյան. հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա:
Մեր բաղձալի բարձրունքներում եռագույնը պիտ ծածանվի վաղ թե ուշ:
Լավ եղեք

 

Լրահոս

Դիտել ավելին