Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը Հայաստանկայցելի: Այցի ընթացքում նա կհավաքի տեղեկություններ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար: Այս մասին հայտնում են ԵԽԽՎ-ից։
Նա հանդիպումներ է ունենալու խորհրդարանականների, այդ թվում ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են հակամարտության հումանիտար հետևանքներով: Նա նաև հնարավորություն կունենա լսելու տեղահանված անձանց, գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, հանդիպումներ կունենա հոգևոր առաջնորդների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցը նաև հնարավորություն կտա՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու ներդրումը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների՝ մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը:
Գավանը նախատեսում է շարունակել իր աշխատանքը ամռանը`այցելելով Ադրբեջան, որպեսզի լրացուցիչ տեղեկություններ հավաքի։ Նա նպատակ ունի աշնանը լրացնել իր զեկույցը: