Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիների կողմից դիրքերն առաջ տալու մասին լուրերը իրականության հետ կապ չունեն. Արցախի ԱԽ

18 Մայիս, 2021 13:55
Ադրբեջանցիների կողմից դիրքերն առաջ տալու մասին լուրերը իրականության հետ կապ չունեն. Արցախի ԱԽ

Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից,իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին հայտարարել է Արցախի Անվտանգության  խորհուրդը։

«Հավաստիացնում ենք, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։

Այս ամենի հետ մեկտեղ, կրկին հորդորում ենք լրատվական միջոցներին՝ զերծ մնալ ռազմական թեմաներով սիրողական քննարկումներից՝ բնակչության շրջանում անհանգստություն չառաջացնելու նպատակով և հետևել միայն պաշտոնական լրատվությանը», - ասվում է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին