Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում աշխարհում խտրականություն կա․ ԱՀԿ ղեկավար

18 Մայիս, 2021 13:12
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում աշխարհում խտրականություն կա․ ԱՀԿ ղեկավար

Ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութային ապարտեիդի (խտրականության)» իրավիճակում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

«Ինչպես գիտեք, բարձր եկամուտ ունեցող երկրները կազմում են աշխարհի բնակչության 15 տոկոսը, բայց ունեն աշխարհի պատվաստանյութերի 45 տոկոսը:  Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, բայց նրանց բաժին է ընկնում պատվաստանյութերի միայն 17 տոկոսը: Այսպիսով, այդ բացը իսկապես ահռելի է»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը Փարիզի խաղաղության ֆորումի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ:

ԱՀԿ ղեկավարը հերթական անգամ կոչ է արել երկրներին կիսվել հակակորոնավիրուսային պատվաստանյութերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին