Կարևոր իրադարձություններ

Արցախում հրետակոծությունից վնասված 7064 շենք-շինություն է հաշվառվել (լուսանկարներ)

18 Մայիս, 2021 12:36
Արցախում հրետակոծությունից վնասված 7064 շենք-շինություն է հաշվառվել (լուսանկարներ)
Արցախի հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հրետակոծության հետևանքով վնասված շենք-շինությունների, առանձնատների վերանորոգման, վերակառուցման, տանիքների վերականգնման շինարարական աշխատանքները՝ հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
 
Հանրապետության տարածքում հրետակոծությունից վնասված 7064 շենք-շինություն է հաշվառվել, որի մեծ մասը՝ Ստեփանակերտում (5264): Ասկերանի շրջանում գրանցվել է այդպիսի 375, Մարտունու շրջանում` 925, Մարտակերտի շրջանում` 500 շենք-շինություն:
 
Ստեփանակերտի 1092 օբյեկտներում ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ 388-ում արդեն իսկ աշխատանքներն ավարտված են: Ասկերանի շրջանում 182 շինությունում ընթացող աշխատանքներից 18-ն ավարտին է հասցվել:
 
Մարտունիում 344 շենքից ավարտվել է 59-ը, իսկ Մարտակերտի շրջանում 167 օբյեկտում ընթացող շինվերանորոգման աշխատանքներն ավարտվել են 8-ում:
 
Շինարարական աշխատանքներն իրականացնում է 168 կազմակերպություն։ 
 

Լրահոս

Դիտել ավելին