Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը չի բացառում ռազմական ճանապարհով սահմանային խնդրի կարգավորումը

18 Մայիս, 2021 12:11
ԱԽ քարտուղարը չի բացառում ռազմական ճանապարհով սահմանային խնդրի կարգավորումը

Ադրբեջանի սադրիչ գործողություններինց հետո Հայաստանի սահմանին առաջացած խնդիրը Երևանը ցականում է լուծել դիվանագիտական-քաղաքական ճանապարհով, սակայն չի բացառվում նաև ռազմական մեխաիզմների կիրառումը: Այս մասին Սիվիլնեթին և Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցւմ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քանի որ մենք սկզբնական շրջանում հույս ունենք, որ խնդիրը դիվանագիտական- քաղաքական ճանապարհով է լուծվելու, ապա մենք հիմնականում մեր գործընկերներից խնդրել ենք քաղաքական և դիվանագիտական աջակցություն՝ այս խնդիրը լուծելու»,- ասել է Արմեն Գրիգորյանն ու հույս հայտնել, որ Ադրբեջանը ևս կհետևի այդ սկզբունքին:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Բաքուն պետք է հետևի բոլոր այն սկզբունքներին, որոնք «քիչ թե շատ բանակցվել են»՝ հիշեցնելով խորհրդային քարտեզներով գծված սահմանների մասին․ «Ադրբեջանցիներին հստակ ներկայացվել է բոլոր թվականների քարտեզները Խորհրդային Միության ժամանակահատվածում գոյություն ունեցող։ Դրանք 1929 թվականի քարտզներն են, 1976 թվականի և, եթե չեմ սխալվում, 1986 թվականի քարտեզներն են: Բոլոր այդ քարտեզներով այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածք են կամ Խորհրդային Հայաստանի տարածք են, և Հայաստանը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի ժառանգորդը»։

Այս առումով, վստահ է նա, Ադրբեջանը պետք է շատ կարճ ժամանակում լքի այդ տարածքները։ Այդ նպատակին հասնելու համար հայկական կողմը, Գրիգորյանի խոսքով, ինտենսիվ կապերի մեջ է բոլոր գործընկերների հետ՝ մանավանդ, Ռուսատանի Դաշության և ՀԱՊԿ դաշնակից երկրների։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին