Կարևոր իրադարձություններ

Ովքեր առաջարկում են ադրբեջանցիների գերի վերցնել, պետք է գիտակցեն, որ դա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ կլինի․ Դանիել Իոաննիսյան

18 Մայիս, 2021 11:38
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Ովքեր առաջարկում են ադրբեջանցիների գերի վերցնել, պետք է գիտակցեն, որ դա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ կլինի․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
«Բոլոր նրանք, ովքեր ասում են «հարձակվենք այդ մի քանի հարյուր ադրբեջանցիների վրա», կամ առաջարկում են փորձել նրանց գերի վերցնել, պետք է սթափ գիտակցեն, որ դա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ կլինի ու հենց այն է, ինչ ուզում է Բաքուն:
Ակնհայտ է, որ Բաքուն ուզում է պատերազմ. Զանգեզուրը ուժով վերցնելու ցանկությունը չի թաքցնում նաև Իլհամ Ալիևը: Բայց պատերազմ սկսելու և այլ պետության տարածքի վրա հարձակվելու համար պետք է լեգիտիմ պատճառ կամ գոնե պատրվակ:
Մի կողմից, մենք, բնականաբար, չենք կարող հանդուրժել մեր տարածքում ադրբեջանական բանակի ներկայությունը, բայց մյուս կողմից էլ, եթե սկսենք այդ խմբերի դեմ մարտական գործողություններ, ապա Ադրբեջանը, առանց հապաղելու, այդ գործողությունների թաթերաբեմը կլայնացնի ու կսկսի պատերազմ:
Մի խոսքով, իրավիճակը բավական բարդ է ու դրա լուծումն այդքան պարզ չէ, որքան կարծում են առաջնագծից բոլոր իմաստներով սարսափելի հեռու գտնվող «УРА» գոռացողները (որոնք առաջարկում են հարձակվել)»:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին