Կարևոր իրադարձություններ

Գալստյանը մատնանշեց ԿԲ գնահատականի համեմատ տնտեսական ակտիվության դրական միտումները

18 Մայիս, 2021 11:18
Գալստյանը մատնանշեց ԿԲ գնահատականի համեմատ տնտեսական ակտիվության դրական միտումները
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստին Կենտրոնaկան բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2021 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման և տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշությունների պայմաններում ՀՀ-ում դեռևս շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր։
 
«ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնումը, համավարակի վերջնական հաղթահարման, ինչպես նաև՝ տնտեսական հեռանկարի հետ պահպանվող անորոշությունների պայմաններում», - ասաց ԿԲ նախագահը։
 
Գալստյանի խոսքով ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են թե՛ տնտեսական ակտիվության և թե՛ ներքին պահանջարկի ուղղությամբ ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումների մասին։
 

Լրահոս

Դիտել ավելին