Կարևոր իրադարձություններ

Եթե մենք ունեցանք հայ-ադրբեջանական պետական սահման, ապա դրանով կընդունենք Արցախի երեք տասնամյակից ավելի պայքարի ձախողումը. «Հայաստանի Հանրապետություն»

18 Մայիս, 2021 09:37
Եթե մենք ունեցանք հայ-ադրբեջանական պետական սահման, ապա դրանով կընդունենք Արցախի երեք տասնամյակից ավելի պայքարի ձախողումը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Արդեն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում եւ բանակցությունները դեռ ցանկալի արդյունքը չեն տվել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ երեկվա նիստում հայտարարեց, որ «ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել»: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները եւ աշխատենք հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցություն է առաջարկել սահմանազատման եւ սահմանների գծանշման հարցերում: Եթե մենք ունեցանք հայ-ադրբեջանական պետական սահման, ապա դրանով կընդունենք Արցախի երեք տասնամյակից ավելի պայքարի ձախողումը։

Իրանը հիանալի գիտակցում է այն վտանգները, որոնք բխում են Հայաստանի հարավային սահմանների նկատմամբ Ադրբեջանի հեռահար նպատակներից...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին