Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանը` Ռոբերտ Քոչարյանի շտաբում. «Հրապարակ»

18 Մայիս, 2021 08:38
Օնիկ Գասպարյանը` Ռոբերտ Քոչարյանի շտաբում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլեւ շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։ Օրինակ, Տավուշի մարզային շտաբը կգլխավորի ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, Իջեւանի պատասխանատուն ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է, Նոյեմբերյանի շրջանինը՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանինը՝ նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։ Տավուշի աշխատանքները համակարգում է նաեւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին