Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»

18 Մայիս, 2021 08:22
Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շուրջ ձևավորվում է նոր ուժ, որն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարի արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու Ռուսաստանի հայերի միության՝ մոտ 150 համայնքային կազմակերպությունների ղեկավարներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գործընթացն սկսվել է, և ներկայումս նրանցից մի քանիսն արդեն Հայաստանում են: ՌՀՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարները հիմնականում տեղերում հեղինակություն ունեցող և, այսպես ասած, «հարցեր լուծող» մարդիկ են, ուստի պատահական չէ, որ Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները նրանց միջոցով կամ հենց նրանց մոտ են աշխատանք գտնում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՌՀՄ համայնքային կազմակերպությունների ղեկավարները նախատեսում են ընտրությունների փուլում ապահովել նշյալ քաղաքացիների ներկայությունը, որոնց քանակն, ի դեպ, բավականին շատ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ մարդկանց ընտանիքները ներկայումս էլ Հայաստանում են, ապա կարող է խոսք լինել Արա Աբրահամյանի ղեկավարած քաղաքական ուժի բավականին լուրջ, ընտրությունների ելքի վրա էապես ազդող ընտրազանգվածի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին