Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից

18 Մայիս, 2021 00:57
Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից

Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպայի հարցերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը երեկ` մայիսի 17-ին, հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նախարարը հայտնել է Ֆրանսիայի «խիստ մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանինստեղծված լարվածության կապակցությամբ  և Ֆրանսիայի հանձնառությունը՝ պահպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

 

Ֆրանսիան կոչ է արել կողմերին շարունակել քննարկումը` Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի շուտափույթ դուրսբերմանը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին