Երեւանում այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 17:40-ի սահմաններում Աբովյան–Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Էդուարդ Մկոյանի վարած BMW X6 մակնիշի եւ Նարեկ Եսայանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Բախման հետեւանքով Toyota-ն հետո բախվել է կայանված վիճակում գտնվող Գեւորգ Հարությունյանի BMW-ին, Մարինա Այվազյանի Mazda-ին եւ Շահան Դերմանզյանի Mazda-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: