Կարևոր իրադարձություններ

Ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք․ Խոսրով Հարությունյանը փորձել է հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է նրան․ փաստաբան

17 Մայիս, 2021 23:35
Հեղինակ՝ Դավիթ Ավագյան
Ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք․ Խոսրով Հարությունյանը փորձել է հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է նրան․ փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանին ոստիկանության բաժնում իրավաբանական օգնություն ցուցաբերած փաստաբան Դավիթ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մի քանի արձանագրում.

1) Ազատության հրապարակում ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին,

2) պարոն Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է պարոն Հարությունյանին,

3) պարոն Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև վերջինիս,

4) ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը,

5) Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր,

6) ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել են, որ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Այս պահին պարզվում են հանգամանքները, նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին