Կարևոր իրադարձություններ

Կանխվել է 24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից

17 Մայիս, 2021 23:13
Կանխվել է  24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից

Մայիսի 9-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակցի հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

 

Լրահոս

Դիտել ավելին