Կարևոր իրադարձություններ

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրել են ԵՄ-ին ինտեգրվելու համագործակցության հուշագիր

17 Մայիս, 2021 22:23
Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրել են ԵՄ-ին ինտեգրվելու համագործակցության հուշագիր

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին և Մոլդովայի արտգործնախարար Ավրելիու Չոկոյը, մայիսի 17-ին Կիևում, իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ստորագրեցին համագործակցության հուշագիր ԵՄ-ին ինտեգրվելու համար: Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների նախարարների համատեղ ճեպազրույցում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։

«Այս հուշագիրը հաստատում է եվրոպական հեռանկարի իրականացման ուղղությամբ ակտիվ աշխատելու մեր մտադրությունը»,- նշել է Կուլեբան։ Ըստ նրա, փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները չունեն այլընտրանք, քան ԵՄ ինտեգրումը։ 

Վրաստանի արտգործնախարարը նույնպես հաստատել է կողմերի մտադրությունը՝ ընդլայնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև այն քայլերը, որոնք կնպաստեն այդ հարցում առաջընթացի գրանցմանը։ Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ նշել է, որ հուշագիրը կնպաստի երեք երկրների միասնական նպատակին՝ հաջորդ տասնամյակի ընթացքում անդամակցել Եվրամիությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին