Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գիծ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստացել է 680 զանգ

17 Մայիս, 2021 21:20
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գիծ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստացել է 680 զանգ

 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները մայիսի 10-14-ն ընկած ժամանակահատվաքում ընդունել են 680 զանգ, իրականացրել՝ 201 հետզանգ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զանգերի հիմնական մասը սոցիալական բնույթի էին, այդ թվում՝ 167 զանգ՝ վարկերի մարման և առցանց-դիմումների լրացման,  40 զանգ՝ 68000 դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի մասին:

Ըստ աղբյուրի՝ Արցախի նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

«Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին