Կարևոր իրադարձություններ

Արցախում օձը մտել է բնակելի շենք․ ԱՀ ԱԻՊԾ-ն հորդորում է զգոն լինել՝ նկատվում է սողունների ակտիվացում

17 Մայիս, 2021 21:00
Արցախում օձը մտել է բնակելի շենք․ ԱՀ ԱԻՊԾ-ն հորդորում է զգոն լինել՝ նկատվում է սողունների ակտիվացում

Այսօր՝ մայիսի 17-ին ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Արցախ թաղամասի բնակելի շենքում (Կամո 2-րդ նրբանցք) օձ է հայտնաբերել:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Որոնումների արդյունքում օձը հայտնաբերվել է. փրկարարներն այն տեղափոխել են անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զգոն լինել, քանի որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ նկատվում է սողունների ակտիվացում:

 

Լրահոս

Դիտել ավելին