Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605,5
    617,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

 

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վնասվել է բնակելի ֆոնդի 10 հազար շենք

17 Մայիս, 2021 20:47
Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վնասվել է բնակելի ֆոնդի 10 հազար շենք

Ավելի քան 800 բնակելի շինություն ամբողջովին ավերվել է, ևս 10 հազարը տուժել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին երկուշաբթի հայտնել է ափամերձ անկլավի Հասարակական աշխատանքների և բնակարանաշինության նախարարությունը:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նախարարությանը կից ներկայումս ստեղծվել է շուրջ 80 բրիգադ, որոնք մասնակցում են փլատակների տակից զոհվածների և վիրավորների դուրսբերման աշխատանքներով:

Մայիսի 15-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Ալ Ջալյա 11-հարկանի շենքին, որտեղ տեղակայվել են Կատարի Al Jazeera հեռուստակայանի, ինչպես նաեւ Associated Press գործակալության և այլ լրատվամիջոցների ներկայացուցչությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին