Կարևոր իրադարձություններ

ԵԿՄ-ում զենք ու զրահ չի բաժանվում, գնում ենք զորավարժություններ անցկացնելու. Ռոմիկ Մխիթարյան

17 Մայիս, 2021 20:20
ԵԿՄ-ում զենք ու զրահ չի բաժանվում, գնում ենք զորավարժություններ անցկացնելու. Ռոմիկ Մխիթարյան

Սոցցանցերում քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, թե «Երկրապահ» կամավորակնների միությունում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում:

«Հայկական ժամանակ»-ը ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տարածված տեղեկությունները, ինչին ի պատասխան նա ասաց. «Զենք ու զրահ բաժանել չկա: Մենք գնում ենք մեր զորավարժություններն անցկացնենք գանք, ընդամենը դա է»:

Հարցին՝ այսինքն՝ ԵԿՄ-ն առանց զենքի պարզապես զորավարժությունների՞ է գնում, Մխիթարյանը դրական պատասխանեց:

Դիտարկմանը՝ որ սա սահմանային վիճակի հետ է կապվում, նա արձագանքեց. «Չէ, նորմալ վիճակ է սահմաններում, խնդիր չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին