Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը վրաց գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգության մասին

17 Մայիս, 2021 20:15
ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը վրաց գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգության մասին

Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

 Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Լրահոս

Դիտել ավելին