Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ը հատկացնում է 10 մլն եվրո ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով

17 Մայիս, 2021 18:51
ԵՄ-ը հատկացնում է 10 մլն եվրո ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով

Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական  աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։

«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի  են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝  հակամատրության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության  ու նրանց կյանքի վերականգնմանն օգնելու նպատակով», նշել է  Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է՝ աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել  տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման  ուղղություններով», նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Այսօր հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և  կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն  և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝  սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝  տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները:

Հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման  միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման  վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում։ 

ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 

Ընդհանուր տեղեկություններ

Վեց շաբաթ շարունակ անդադար մոլեգնող վերջին ռազմական առճակատումը, այդ թվում Հայաստանում և Ադրբեջանում պատճառել է մեծաքանակ մարդկային զոհեր, էական  վնասներ և տեղական բնակչության տեղահանություն: Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներից դրդված լքել են իրենց տները,  նրանցից ոմանք շարունակում են մնալ տեղահանված և երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա վերադառնալ իրենց տները:

Ռազմական գործողությունների հետևանքով վնասներ են հասցվել կենսապահովման  միջոցներին, բնակելի շենք շինություններին և հասարակական ենթակառուցվածքներին: Զգալի արածքներում պահպանվել են ականներ և այլ զինամթերք՝  առաջ բերելով լուրջ վտանգներ խաղաղ բնակչության համար:

Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ին  Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի, հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ մտահոգիչ, իրավիչակն էլ ավելի է սրվել ՔՈՎԻԴ -19 համավարակի հետրանքով: ԵՄ-ը սերտ կապի մեջ է հումանիտար աջակցության գործընկերների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ` աջակցելու հումանիտար արձագանքմանը և վաղ վերականգնմանն ուղղված ջանքերի համակարգմանը:

ԵՄ-ը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնական գործընկերն է՝ աջակցելով նրանց բարեփոխումների և սոցիալ-տնտեսական վերականգնման գործընթացներին, այդ թվում ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: ԵՄ-ը պարտավորվում է ակտիվ դեր ստանձնել  կայուն և համապարփակ կարգավորման ձևավորման գործընթացում, այդ թվում`կայունացման, հակամարտությունների վերափոխման և վստահության ամրապնդման և հաշտեցման միջոցների ներդրման միջոցով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին