Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

17 Մայիս, 2021 17:54
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, գրում է ՌԻԱ նովոստին։ 
 
«Մայիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում և ՌԴ խաղաղապահ զորակազմի հանձնարարությունների իրականացման շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր »,-ասվում է հաղորդագրության մեջ: 
 
 

Լրահոս

Դիտել ավելին