2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Նշենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբ լուրջ քայլեր է ձեռնարկել: Ալիեւը հայտարարել էր նաեւ, թե իբր «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում