Կարևոր իրադարձություններ

Մեկ տարեկան երեխային Սյունիքից ուղղաթիռով Երևան են արագ հասցրել

17 Մայիս, 2021 16:29
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Մեկ տարեկան երեխային Սյունիքից ուղղաթիռով Երևան են արագ հասցրել
Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ:
Փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան:
Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:
Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին