Կարևոր իրադարձություններ

Շուտով հայ հասարակությունը կտեսնի բացառիկ կադրեր Ղազանչեցոցից, որտեղ վերջին ժամերգությունն են մատուցում. Սեմյոն Պեգով

17 Մայիս, 2021 15:29
Շուտով հայ հասարակությունը կտեսնի բացառիկ կադրեր Ղազանչեցոցից, որտեղ վերջին ժամերգությունն են մատուցում. Սեմյոն Պեգով

Araratnews.am-ը զրուցել է WarGonzo-ի թղթակից Սեմյոն Պեգովի հետ․

Որտե՞ղ էիքերբ սկսվեց պատերազմը Արցախում

Երբ սկսվեց պատերազմը, ես Մախաչկալայում էի՝ լողազգեստով, ընկերներիս հետ Կասպից ծովի ափին։ Պատրաստվում էի գնալ լողալու, երբ լսեցի` հեռախոսս զանգում է. ընկերս էր Հայաստանից, ասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել, ինչո՞ւ ես դրա մասին ոչինչ չեմ գրում։

Մախաչկալայից ուղիղ չվերթով ժամանեցի Երեւան, եւ արդեն պատերազմի երկրորդ օրն Արցախում էի։

Արցախի հետ իմ ծանոթությունը եղել է դեռեւս 2019 թվականին. ռուս մեծ գրող Էդուարդ Լիմոնովի հետ էի։ Ճիշտն ասած, դեռ այն ժամանակ էր պատերազմի հոտ  զգացվում, հասկանալի էր, որ շուտով ինչ-որ բան կսկսվի։

Դուք եղել եք աշխարհի տարբեր թեժ կետերում. ուրիշ տեղերում տեսե՞լ եք ֆոսֆորային կամ այլ տեսակի արգելված զենքի օգտագործում։

Ֆոսֆորային զինամթերքն ակտիվորեն կիրառվել է Դոնբասում, եւ մենք առաջինն էինք, որ դա նկարահանեցինք։ Իհարկե, նման զենքի կիրառումը խախտում է բոլոր միջազգային կոնվենցիաները։ Ֆոսֆորի հետեւանքները երկարաժամկետ են բնության համար, մարդու մարմնի համար։ Դոնբասում ֆոսֆորային զենքի կիրառումից աղտոտված օդը շնչելուց հետո իմ  առողջական վիճակի վերականգնումը եղել է շատ դժվար ու երկարատև։

Ինչպե՞ս թույլտվություն ստացաք առաջնագծում նկարահանումներ կատարելու համար։

Զինվորական կոմիսարի աշխատանքը անձնական շփումների եւ վստահության 99%-ն է, որը մենք ստացել եք: Մենք ռուսական միակ լրատվական գործակալությունն էինք, որը հուլիսին Տավուշյան դեպքերի ժամանակ եկել էր այստեղ։ Դեռեւս այդ ժամանակ մենք որոշակի կապեր ենք հաստատել, մեր աշխատանքով ցույց տալով, որ մեզ կարելի է վստահել։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք արդեն վստահություն ունեինք։ Ես հաճախ եմ լսում ռուս գործընկերներիցս, թե ինչու է Wargonzo-ին թույլատրվում նկարահանել։  Այդ ժամանակ ուզում եմ հարցնել` որտեղ էին նրանք Տավուշյան դեպքերի ժամանակ: Ուզում եմ հարցնել բոլոր հայկական, ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին` որտեղ էին նրանք նոյեմբերի 8-ին, երբ Ստեփանակերտում էին միայն Wargonzo-ն եւ Annanews-ը։ Այդ ժամանակ Ստեփանակերտի բնակչությունը տարհանվում էր, մենք կարող էինք գերեվարվել, իսկ ես արդեն Ադրբեջանում քրեական հետախուզման մեջ էի։ Այնուամենայնիվ, ես մնացել եմ Ստեփանակերտում եւ չեմ հեռացել։ Ուրեմն եկեք չխոսենք, թե ում ինչ է կարելի, ում` չի կարելի։ Մենք պատրաստ ենք եղել գնալ մինչեւ վերջ, մենք  մեր մասնագիտության համար պատրաստ ենք ռիսկի տակ դնել մեր կյանքը, եթե դուք պատրաստ չեք, ուրեմն՝ ի՞նչ հարցեր կան մեզ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին