Կարևոր իրադարձություններ

«Եռաբլուրի» տարածքի մաքրությունը քաղաքային իշխանության hոգածության ներքո է

17 Մայիս, 2021 16:06
«Եռաբլուրի» տարածքի մաքրությունը քաղաքային իշխանության hոգածության ներքո է

Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Երւանի քաղաքապետարանից:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա է ներգրավվել աշխատանքներին:
Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը:
Չնայած տարածքում կազմակերպվող աղբահանության և սանմաքրման ամենօրյա աշխատանքներին՝ նմանօրինակ շաբաթօրյակները լինելու են շարունակական:

 

Լրահոս

Դիտել ավելին