Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

17 Մայիս, 2021 15:14
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Մայիսի 17-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Nissan Maxima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (Հ․ Մ․, ծնված 2001 թ․) տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ս․Ս․-ն (ծնված 2002 թ․), Ռ․ Ս․-ն (ծնված 2010 թ․) և Ա․ Չ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա և իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Լրահոս

Դիտել ավելին