Կարևոր իրադարձություններ

Լուսանկարները իսկապես Սև լճի հատվածում են արված․ Գորիսի փոխքաղաքապետ

16 Մայիս, 2021 10:34
Հեղինակ՝ Իրինա Յոլյան
Լուսանկարները իսկապես Սև լճի հատվածում են արված․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քննարկման թեմա դարձած այսօրվա լուսանկարները իսկապես Սև լճի այն հատվածում են արված, որի հարակից տարածքները մեր վերահսկողության տակ են և հնարավոր է այդ հատվածով հասնել լճին։ Միևնույն ժամանակ թշնամին շարունակում է լճի հակառակ ուղղությամբ պետական սահմանը խախտելով, մնալ նույն դիրքում և դեռևս չի նահանջել»։

Նշենք, որ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հրապարակած լուսանկարում Սև լիճը չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին