Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Ստեփանակերտում. տուժածներ չկան (լուսանկարներ)

16 Մայիս, 2021 00:26
Ավտովթար Ստեփանակերտում. տուժածներ չկան (լուսանկարներ)

Այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել Ստեփանակերտի Տ.Մեծ փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Դեպքի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և փրկարար ծառայության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դ.Հ.-ն իր վարած «Mersedes Benz» ավտոմեքենայով Տ.Մեծ 18 հասցեի դիմաց մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել դիմացից երթևեկող Ս.Ա.-ի վարած «Vaz 21-01» ավտոմեքենային, այնուհետև այդ իներցիայի տակ առաջ շարժվել ու բախվել բնակելի շենքի պատին:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին