Կարևոր իրադարձություններ

Ասկերանի Իվանյան համայնքում ճաշարան է հրդեհվել

15 Մայիս, 2021 23:07
Ասկերանի Իվանյան համայնքում ճաշարան է հրդեհվել

ՆԳ նախարարության Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում, երեկ՝ մայիսի 14-ին հաղորդում է ստացվել, որ Իվանյան համայնքի տարածքում՝ նախնական տվյալներով ճաշարանում, հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Շրջանային ԱԻ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Դանիելյանի գլխավորությամբ՝ կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և կատարել հրդեհաշիջման աշխատանք:

Մասնակիորենայրվել է ճաշարանի գույքը:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին