Կարևոր իրադարձություններ

Քարաթափման հետևանքով Մեղրիի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով. ՏԿԵՆ

15 Մայիս, 2021 20:42
Քարաթափման հետևանքով Մեղրիի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով. ՏԿԵՆ

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) քարաթափման հետևանքները վերացվում են. երթևեկությունն այժմ իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Հարգելի՝ վարորդներ, հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածով երթևեկելիս լինել ուշադիր և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրությունում։

Возможно, это изображение (дорога)

 

Լրահոս

Դիտել ավելին