Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

Ջրափրկարարները դուրս են բերել մոտորանավակը Սևանա լճից

15 Մայիս, 2021 19:58
Ջրափրկարարները դուրս են բերել մոտորանավակը Սևանա լճից

Մայիսի 15-ին, ժամը 16։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում մոտորանավակը խափանվել է. ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները Սևանի թերակղզուց մոտ 5 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածից ափ են դուրս բերել «Bayliner» մակնիշի մոտորանավակը (4 ուղևոր):

Լրահոս

Դիտել ավելին