Կարևոր իրադարձություններ

Այս նոր սադրանքները ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևը չի պատրաստվում, ինչպես հայտարարել էր, պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

15 Մայիս, 2021 18:48
Այս նոր սադրանքները ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևը չի պատրաստվում, ինչպես հայտարարել էր, պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ սխալ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին, Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին, որը ստորագրել է նաև Ադրբեջանը, 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրին: Նման գրառում է արել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելամին Ֆեյսբուքի իր էջում, գրում է 1lurer.am-ը:

«Այս նոր սադրանքները ցույց են տալիս, որ ամիսներ առաջ պատերազմ սանձազերծելուց հետո էլ Իլհամ Ալիևը չի պատրաստվում, ինչպես հայտարարել էր, պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար»,- գրել է նա:

Ֆրանսիացի պատգամավորը նշում է, որ այս ագրեսիան լրջագույն նախազգուշացում է այն բանին, որ Ադրբեջանը վերջերս հայտարարել էր «զորավարժությունների» մասին, որի անվան տակ մեծ թվով զորքերի տեղաշարժ էր իրականացնել: Նման ենթատեքստը նախորդել էր նաև 2020-ի սեպտեմբերի լայնածավալ հարձակմանը:

Պատգամավորը զգուշացնում է՝ նման արյունահեղությունները կանխելու համար անհրաժեշտ է վճռականորեն հակազդել սադրանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին