Կարևոր իրադարձություններ

Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետությունը պետք է դիտարկի որպես ազգային հարստություն. Վահան Քերոբյան

15 Մայիս, 2021 18:20
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետությունը պետք է դիտարկի որպես ազգային հարստություն. Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիլիջանում մասնակցում եմ «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումին։

Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։

Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան։

Ֆորումը կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները»։

 

Լրահոս

Դիտել ավելին