Կարևոր իրադարձություններ

Եթե թշնամին այնուամենայնիվ չնահանջի, ծանր կլինի իր համար. Նաիրի Հոխիկյան

15 Մայիս, 2021 18:08
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան
Եթե թշնամին այնուամենայնիվ չնահանջի, ծանր կլինի իր համար. Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստացի արդեն ոչ մի կառույց չի հերքում, որ ռուսական զորքը շտապ մեկնել է Սյունիք։ Ռուստամ Մուրադովն ինքն է անձամբ վերջին բանակցությունը վարում ադրբեջանական կողմի հետ, ինչի արդյունքից էլ կախված կլինեն գիշերվա գործողությունները։

Քանի որ ամեն մի տեղեկություն էմոցիոնալ է ընդունվում հատկապես զինվոր ունեցողների կողմից, ասեմ, որ մերոնք թշնամու շրջափակման մեջ չեն, պետք չէ ավելորդ խուճապի մեջ ընկնել, դա միայն վնասելու է ձեր որդիների ծառայությանը։

Զերծ մնալով գաղտնիքի բացահայտումից' ասեմ միայն այն, ինչը չեն թաքցնում պաշտոնական աղբյուրները։ Եթե թշնամին այնուամենայնիվ չնահանջի, ծանր կլինի իր համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին