Կարևոր իրադարձություններ

Սյունիքում բանակցությունները սկսվել են, դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

15 Մայիս, 2021 17:03
Սյունիքում բանակցությունները սկսվել են, դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

Sputnik Արմենիային-ը գրում է․ 

Սյունիքի սահման ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում մեկնարկել են բանակցությունները։ Այս մասին հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները կանգ են առել և շարունակվելու են այսօր։

«Բանակցությունները սկսել են արդեն ժամը 3-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,–ասաց Հովսեփյանը։

Նա հայտնեց նաև, որ մարզի բնակչությունը մարտական է տրամադրված` պատրաստ պաշտպանելու իրենց հողերը։

Հովսեփյանը հիշեցրեց, որ երեկ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի մաս են առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։



 

Լրահոս

Դիտել ավելին