Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են УАЗ-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ

15 Մայիս, 2021 13:39
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են УАЗ-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Գյուլագարակ գուղի բնակիչ՝ 40-ամյա Ավագ Բեգլարյանի վարած УАЗ մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Եղիշե Մեսրոպյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով УАЗ-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Վարդաբլուր գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Չիլինգարյանն ու Hyundai-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Կ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մարիկյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Դիտել ավելին