Կարևոր իրադարձություններ

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել գործողությունները ՀՀ սահմանին

15 Մայիս, 2021 00:04
Կանադան կոչ է անում  անհապաղ դադարեցնել գործողությունները ՀՀ սահմանին

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն Թվիթերի իր էջում գրել է. 

«Կանադային անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրությունները՝ կապված հայկական տարածք ներխուժման մասին լուրերի հետ:

Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և շարունակել բանակցությունները կայուն և խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին