Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր հարված են հասցրել Գազայի հատվածի արևմուտքում գտնվող ՆԳՆ շենքին: Այս հայտարարությունն արել է թուրքական Ihlas գործակալությունը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Մինչդեռ՝ ինչպես տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ինքնաթիռը խոցել է Գազայի հյուսիսում ծայրահեղականների հակատանկային ստորաբաժանումը: Բացի այդ՝ զինվորականները նույն տարածաշրջանում ոչնչացրել են երկու հակատանկային կայան։