Կարևոր իրադարձություններ

Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի հատվածում ՆԳՆ շենքին. ԶԼՄ-ներ

14 Մայիս, 2021 23:44
Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի հատվածում ՆԳՆ շենքին. ԶԼՄ-ներ

Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր հարված են հասցրել Գազայի հատվածի արևմուտքում գտնվող ՆԳՆ շենքին: Այս հայտարարությունն արել է թուրքական Ihlas գործակալությունը:

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Մինչդեռ՝ ինչպես տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ինքնաթիռը խոցել է Գազայի հյուսիսում ծայրահեղականների հակատանկային ստորաբաժանումը: Բացի այդ՝ զինվորականները նույն տարածաշրջանում ոչնչացրել են երկու հակատանկային կայան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին